Ներքին 4 տարի առաջ - 16:12 13-02-2022

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դեռ շարունակվում է․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է.

«1988 թվականի այս օրը տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, և մեկնարկեց Արցախյան ազգային-ազատագրական շարժման վերջին փուլը։

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դեռ շարունակվում է։ Այն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ անհրաժեշտ է լինել միասնական, հայրենասեր, կիրթ, գրագետ և պարկեշտ, ունենալ խորը հավատք։

Վերոնշյալ արժեքներից յուրաքանչյուրի այլասերման պարագայում և՛ Արցախը, և՛ մեր ժողովուրդը կհայտնվի կործանման եզրին։

Բոլորս պետք է գիտակցենք այս պարզ ճշմարտությունը։ Իսկ այսօր՝ առավել, քան երբեք։

Այս հիշարժան տարեդարձի կապակցությամբ Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ արցախահայությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ