Ներքին 4 տարի առաջ - 14:22 26-04-2022

Ազատվելու ենք ներքին և արտաքին թշնամուց. «Ազատագրական շարժումը» վերսկսում է բողոքի ակցիաները

«Եկել ենք ներկայացնելու մեր հավաքի նպատակը և հիշեցնելու, որ մենք դեռ բողոքի ակցիա էինք իրականացրել մեկ շաբաթով նոյեմբեր ամսին, որի նպատակը կանխելն էր այս իշխանությանը՝ կատարելու սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ այն կանոններով ու պահանջներով, որոնք Ադրբեջանն է ներկայացնում, թույլ չտալ, որ միջանցք տրամադրվի, և մյուս կարևոր հարցն այն է, որ պատշաճ կերպով զինեն հայոց բանակը»,- Հյուսիսային պողոտայում «Ազատագրական շարժման» անդամների մամուլի ասուլիսում հայտարարեց շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանի խոսքով, նոյեմբեր ամսին տեղի ունեցածը համարում է հաջողություններ գրանցած հավաք, քանի որ կատարեցին և՛ ստորագրահավաք, և՛ ուխտագնացություն ու բազմաթիվ ակցիաներ, ինչը կրկին վերսկսելու են։

«Ազատագրական շարժման» անդամ Սևակ Հակոբյանը, ներկայացնելով բողոքի ակցիաների ճանապարհային պլանը, ասաց, որ ակցիաների վերսկսման նպատակն այն է, որ ազատագրվեն և՛ ներքին, և՛ արտաքին թշնամուց, ինչպես նաև պառակտվածությունից;

«Մենք ժամը 15:00-ից լինելու ենք Դատախազության շենքի մոտ՝ որպես մեղադրյալ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

«Ազատագրական շարժման» խորհրդի անդամ Արա Զոհրաբյանը ևս ասաց, որ բողոքի ակցիա անելու հիմնական թեման այն է, որ ազատագրեն երկիրը արտաքին և ներքին թշնամիներից։

«Փաշինյանը այս վերջերս էլ ինքնախոստովանական բացատրություն ներկայացրեց։ Այսինքն՝ խնդիրն այն էր, որ եթե չուներ այդ բանակցային ներուժը՝ հակադարձելու ադրբեջանական զինված ուժերին, ապա անտրամաբանական էին դրան նախորդող Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ հատկապես երբ ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ», դրանից հետո հաջորդող իրադարձություններն են աղետաբեր, որոնցից հատկանշականը ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն, ինքնիշխան տարածք ներթափանցումն է»,- նշեց նա։






Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին