Արտաքին 4 տարի առաջ - 11:37 13-02-2022

Ուկրաինան դադարեցրել է ռուսների մուտքը իր տարածք

Ուկրաինան արգելել է Ռուսաստանի քաղաքացիներին իր տարածք մուտք գործել, բացառությամբ նրանց, ովքեր ունեն մերձավոր ազգականների մահվան վկայական։ Այս մասին հայտնում է «Strana.ua-ն»՝ սոցիալական ցանցերին հղումով։

Հաղորդվում է, որ մուտքը մերժելիս սահմանապահները վկայակոչում են իշխանությունների հրամանը, որը ստացվել է փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում։

«Լուր սահմանից. Այսօր ուկրաինական կողմը ռուսներին ներս չի թողնում։ Մուտք գործեցին միայն նրանց, ովքեր ունեին հաստատված մահվան վկայական»,- մեջբերում է հրատարակությունը սոցցանցերի օգտատերերի հաղորդագրությունը։

Ռուսների մուտքի արգելքի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականին Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը երկու անգամ ավելի շատ ռուսաստանցիների չի թողել, քան նախորդ տարի։ Սահմանային ծառայության հաշվարկների համաձայն՝ գրեթե 7000 ռուսաստանցիների թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

«Օտարերկրյա քաղաքացիներին սահմանը հատելու թույլտվությունից հրաժարվելու հիմնական պատճառները, ինչպես նաև անցյալ տարի, կարանտինային սահմանափակումներն էին և մեր երկիր ուղևորության նպատակը չհաստատելը», - ասվում է մամուլի ծառայության հայտարարությունում։

Ռուսներին ավելի հաճախ թույլ չեն տվել մտնել Ուկրաինայի տարածք, քան այլ օտարերկրացիների։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին ուկրաինացի սահմանապահներն արգելել են գրեթե 46000 մարդու մուտքը երկիր, որոնցից 31000-ը այլ երկրների քաղաքացիներ են։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր