Միտք 4 տարի առաջ - 17:07 12-02-2022

Ծիծաղելի է ու անմեղսունակություն Հայաստանի իշխանությունների հումանիզմն ու խաղաղության տեսլականը

Մենք Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած համարվող ադրբեջանցիների աճյուններ ենք փոխանցում այդ երկրին, և մեր վարչապետն այդ քայլը համարում է հումանիզմի դրսևորում, որն անում են առանց պատասխան սպասելու և ակնկալիքի: Իսկ միևնույն ժամանակ ադբեջանական բանտում խոշտանգումներից մեռնում է վիրավոր հայ ռազմագերի, որի մասին հետո ենք իմանում: Ադրբեջանի նախագահն, անկասկած, այդ և նման դեպքերն է համարում հումանիզմի դրսևորում, քանի որ նրանց պատկերացրած հումանիտար աշխարհն առանց հայերի աշխարհն է:

Մենք եռանդուն ու ջանասիրաբար լծվել ենք թուրքական աշխարհը միավորող երկաթգծի կառուցմանը՝ որպես հումանիզմի դրսևորում: Իսկ թուրքը Սյունիքի գրաված տարածքներում, տիրելով ջրային պաշարներին, շրջակա գյուղերի բնակիչներին զրկել է խմելու ջրի հիմնական աղբյուրներից: Սա էլ թուրքի պատասխան հումանիզմն է մեր անպատասխան հումանիզմին դեմ առ դեմ կանգնած: Մենք մեր բարձր դիրքերը, սարն ու լիճը զիջում ենք թշնամուն, մնում կրակոցների տակ և, որպես խաղաղության դրսևորում, չենք սպառնում մեր սահմաններից ներս խուժած զենքով թուրքին: Իսկ թշնամին, որպես խաղաղության դրսևորում, կրակում է մեր խաղաղ բնակավայրերի վրա, մանկապարտեզի ու տան վրա, և փամփուշտը խոցում է պատուհանն ու խրվում ննջարան՝ քնած երեխայի մահճակալի տակ:

Իսկ Երևանում հարցվածների 54 տոկոսը դեմ է հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, որովհետև չի հավատում թուրքի բարությանը: Թուրքիայում հարցվածների 60 տոկոսից ավելին է դեմ հայերի հետ հաշտեցմանը, որովհետև հային համարում է թշնամի: Փոխարենը Հայաստանի իշխանությունները մերձեցման ոչ մի տարբերակի առաջ կանգ չեն առնում, թևատարած ու բոկոտն վազում են Թուրքիային ընդառաջ՝ բարեկամաբար գիրկը բացելով, իսկ Ադրբեջանին՝ խաղաղության ձեռք մեկնելով:

Ծիծաղելի է ու անմեղսունակություն Հայաստանի իշխանությունների հումանիզմն ու խաղաղության տեսլականը, երբ հայը չի հավատում, որ թուրքը կարող է փոխվել, երբ թուրքն ինքը չի ուզում փոխվել: Մեր իշխանությունները ոչ թե հումանիզմ են դրսևորում ու խաղաղություն հաստատում, այլ հումանիզմի ու խաղաղության վեհ գաղափարներով քողարկած անում են այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանն են թելադրում:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում