Մամուլ 4 տարի առաջ - 08:01 12-02-2022

Ինչո՞ւ է Արմեն Գևորգյանն իրեն պասիվ պահում խորհրդարանում․Հրապարակ

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր է եւ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն շատ պասիվ է պահում խորհրդարանում` հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, երեկ էլ դատական համակարգի խնդիրների թեմայով Արամ Վարդեւանյանի` ԱԺ-ում կազմակերպած քննարկմանը լուռ նստել էր մի անկյունում եւ միայն վերջում մի առարկություն հայտնեց Ռուբեն Վարդազարյանի մտքերին։ Այս մասին փետրվարի 12-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Երբ «Հրապարակի» լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել, Գևորգյանը մերժել է, իսկ լրագրողն էլ խնդրել է պարզաբանել, թե ինչու է Գևորգյանը պասիվ։

«Ես շատ ակտիվ եմ ու շատ աշխատում եմ, ոնց որ Վարդազարյանն է ասում՝ որ ցույց չենք տալիս, չենք խոսում, դա չի նշանակում, որ պասիվ ենք»,- պատասխանել է Գևորգյանը։ «Հրապարակի» լրագրողը հիշեցրել է, մամուլը գրել էր, որ ինքը խնդիրներ ունի խմբակցության ներսում, թիմի հետ, նաեւ՝ Քոչարյանի հետ, ինչին Գևորգյանը արձագանքել է․ «Մամուլը շատ բան կարա գրի»։ «Ի դեպ, Արմեն Գեւորգյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելուն դեմ հանդես եկողների թեւից էր, նաեւ նրա պնդմամբ է ընդդիմությունը հրաժարվել այդ գործընթացին մասնակցելուց` ՔՊ-ին լուրջ «նվեր» անելով»,- գրել է «Հրապարակը»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց