Արտաքին 4 տարի առաջ - 09:58 12-02-2022

Զելենսկին Խարկովի քաղաքապետին խնդրել է չամաչել ռուսերեն խոսելուց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտագնա նիստի ժամանակ քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովին կոչ է արել չամաչել ռուսերեն խոսելուց։

Ելույթ ունենալով զեկույցով՝ պաշտոնյան թղթի վրա տեքստը կարդացել է ուկրաիներենով, այնուհետև թույլտվություն է խնդրել անցնելու ռուսերենին։ Երբ խոսք է վերցրել Զելենսկին, նա նույնպես սկսել է իր ելույթը ուկրաիներենով, բայց հետո, չընդհատելով նախադասությունը, միտքը շարունակել է ռուսերեն։

«Դուք, պարոն Տերեխով, մի ամաչեք,- դիմել է Զելենսկին քաղաքապետին:- Դուք ամաչեցիք անցնել ռուսերենին»։

Նա նշել է, որ «մենք դրանից չենք վախենում», քանի որ բոլորը գիտեն Խարկովի մեծ թվով ռուսալեզու բնակիչների մասին, որոնք, այնուամենայնիվ, «մտածում են ուկրաիներեն և շատ ուկրաինամետ են»։

«Այդ պատճառով 14 թվականին ոչ ոք Խարկովը չհանձնեց զավթիչներին»,- հավելել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը