Ավելին 4 տարի առաջ - 19:57 11-02-2022

Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս դաշտանադադարից հետո սև սալորաչիր օգտագործել

Սալորաչիրը կարող է պաշտպանել ոսկորների առողջությունը՝ նվազեցնելով հանքային խտության նվազումը, պարզել են Փենսիլվանիայի նահանգի համալսարանի գիտնականները: Սա կարող է կարևոր լինել հետդաշտանադադարում գտնվող կանանց համար․ այս ժամանակահատվածում ոսկորների վիճակը զգալիորեն վատանում է, կոտրվածքների և օստեոպորոզի զարգացման վտանգը մեծանում է։ Հետազոտողները ներկայացրել են իրենց եզրակացությունները Advances in Nutrition ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները վերլուծել են 16 սննդային հետազոտություններ, որոնք անցկացվել են կրծողների և 12-ը՝ մարդկանց վրա: Դրանք բոլորն էլ ցույց են տվել, որ սալորաչիր ուտելը կարող է նվազեցնել բորբոքումն ու օքսիդատիվ սթրեսն օրգանիզմում և նպաստել ոսկորների առողջությանը: Այսպիսով, աշխատանքներից մեկը ցույց է տվել, որ 100 գ սալորաչիրի օրական օգտագործումը մեկ տարվա ընթացքում մեծացնում է նախաբազուկի և ողնաշարի ստորին հատվածի ոսկորների հանքային խտությունը և դանդաղեցնում ոսկրային հյուսվածքի քայքայումը դրա նորացման ընթացքում։

Նաև կանանց մոտ վեց ամսվա ընթացքում օրական 50-100 գ սալորաչրի օգտագործումը կանխել է ոսկրային հանքային խտության կորուստը և նվազեցրել է TRAP-5b-ի մակարդակը, որը ոսկրային դեգրադացիայի նշան է, համեմատած այն կանանց հետ, որոնք սալորաչիր չէին կերել:

Սալորաչիրը պարունակում է հանքանյութեր, վիտամին K, ֆենոլային միացություններ և սննդային մանրաթելեր, նշում են հետազոտողները: Այս ամենը, ըստ երեւույթին, հնարավորություն է տալիս հաջողությամբ դիմակայել տարիքի հետ ոսկրային հյուսվածքի որակի վատթարացմանը ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ