Արտաքին 4 տարի առաջ - 12:12 11-02-2022

Թուրքական մամուլ. Թուրքիայի կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ

Թուրքիայի կառավարության կազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Այդ մասին խոսվում է թուրքական մամուլում, ինչպես նաև համացանցի թուրքական տիրույթում, գրում է ermenihaber-ը: Նման խոսակցություններ շրջանառվեցին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հրաժարականից հետո: Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ չէր բացառել որոշ փոփոխություններ կառավարությունում՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է ծառացած նոր խնդիրներից, որոնց հետ բախվում է Թուրքիան: Ուշագրավ է, որ համացանցի թուրքական տիրույթում նույնպես խոսվում է այդ մասին: Օրինակ թուրք լրագրող Թոլգա Ըշըքը, անդրադառնալով այդ թեմային, Twitter-ի էջում գրել էր, որ շուտով 1-3 նախարար փոխվելու են: Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել էր Բեքիր Բոզդաղը, ով ավելի լավ մի քանի պաշտոններ էր զբաղեցրել տարբեր գերատեսչություններում:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան