Արտաքին 4 տարի առաջ - 10:12 10-02-2022

Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածներից մեկ զինվոր է զոհվել, հինգը՝ վիրավորվել

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Ժուրավլյովը հայտնել է, որ իսրայելական հրթիռային հարվածներից մեկ սիրիացի զինվորական է զոհվել, ևս հինգը վիրավորվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Իսրայելի ՌՕՈՒ չորս կործանիչներ հարվածներ են հասցրել Դամասկոս նահանգի Քիսվա բնակավայրի տարածքում գտնվող թիրախներին։ Ավելի ուշ իսրայելական բանակը ևս 10 հարված է հասցրել։

«Զոհվել է մեկ և վիրավորվել հինգ սիրիացի զինվոր»,- ասել է նա։

Իսրայելի հաղորդմամբ, հակահրթիռային ազդանշանն աշխատել է արաբական Ում ալ Ֆահմ քաղաքում և Սամարիայի որոշ շրջաններում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է. «Սիրիական «երկիր-օդ» զենիթային հրթիռը պայթել է երկնքում, Իսրայելի տարածքում»:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»