Արտաքին 4 տարի առաջ - 23:02 09-02-2022

Ըստ թուրք ընդդիմադիր պատգամավորի՝ Թուրքիայում քաոս է սպասվում

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Այքութ Էրդողդուն YouTube-ով հեռարձակվող մի հաղորդման ընթացքում խոսել է Թուրքիայում տիրող տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի մասին։

Էրդողդուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գնա արտահերթ ընտրությունների, քանի որ մեծ է ռիսկը, որ նա առկա աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում կպարտվի։ Նա նշել է, որ Թուրքիայում քաոս է սպասվում։

«Մի կողմում Էրդողանն է, մյուս կողմում 83 միլիոն քաղաքացի, սակայն դիմանալու համար քաղաքացուն այլևս դուժ չի մնացել։ Այդ իսկ պատճառով, ցավոք, ես Թուրքիայում ոչ թե վաղաժամ ընտրություն, այլ վաղաժամ սոցիոլոգիական քաոս եմ սպասում»,-շեշտել է նա։

Ըստ էրդողդուի՝ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեռանա, հնարավոր է դադարեցնել տնտեսության ինստիտուցիոնալ անկումը, սակայն վերքերը բուժելու համար դեռ տարիներ են անհրաժեշտ լինելու։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»