Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:36 09-02-2022

Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու․ թուրքական թերթ

Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը հոդված է հրապարակաել, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի, Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Անկարայի նախաձեռնություններին և այդ համատեքստում առաջիկայում կատարվելիք քայլերին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«2022-ի դիվանագիտությունում գարնանային կարգավորումներ. Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր կարվեն» հոդվածում նշվում է, որ գարնան ամիսներին արդեն կձևավորվեն այն գործընթացները, որոնք Թուրքիան սկսել է խնդրահարույց դիվանագիտական հարաբերություններով երկրների հետ:

«Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ սկսված քննարկումների, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ճակատագիրը կորոշվի առաջիկա ամիսներին»։

Այնուհետև թուրքական լրատվամիջոցը հանգամանորեն անդրադարձել է այդ 3 գործընթացներին առանձին-առանձին։

ԻՍՐԱՅԵԼ

Թերթը հիշեցնելով, որ օրերս Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը զանգահարել և հետաքրքրվել էր կորոնավիրուսով վարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առողջությամբ, նշել է, որ սա վկայում է գործընթացի առկայության մասին: Բացի դրանից նախորդ ամիս Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի ու Իսրայելի ԱԳՆ-ի 1-ին տեղակալի միջև: Հունվարի 13-ին էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հերցոգի հետ, 20-ին էլ ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Իսրայեի պաշտոնակից Լապիդի: Մարտին էլ սպասվում է Իսրայելի նախագահի այցը Թուրքիա:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի հետ կարգավորման վերաբերյալ թերթը նախ նշում է, որ 2 երկրների հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում, ապա հավելում, որ ըստ լուրերի՝ առաջին հանդիպումների ընթացքում երկխոսությանը միտված քայլեր իրականացնելուց հետո բուն բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում և Երևանում:

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Նշվում է, որ ԱՄԷ-ի հետ հարաբերություններում էլ սառույցը զգալի չափով հալվել է, և արդեն տեղի է ունեցել մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի այլցը ԱՄԷ, Փետրվարի 14-15-ին էլ սպասվում է Էրդողանի այցն այդ երկիր:

Թերթը մեկ նախադասությամբ անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերություններին՝ նշելով որ դրանց կարգավորուման գործընթացն ավելի երկար ժամանակ կպահանջի:

Վերջում էլ թերթը հիշեցրել է, որ Հայաստանի ու Իսրայելի արտգորնախարարները հրավիրվել են մարտի 11-13-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին ու հավելել, որ հունվարի 24-ին արած հայտարարութան մեջ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել է ֆորումին մասնակցելու մեծ հավանականության մասին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին