Արտաքին 9 րոպե առաջ - 13:44 04-09-2026

Սոչիի օդանավակայանում 57 չվերթ է հետաձգվել ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով

Սոչիի միջազգային օդանավակայանում ուշանում է 57 չվերթի մեկնումը՝ կապված սահմանափակումների հետ, որոնք սահմանվել են հինգշաբթի երեկոյան քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով ուշանում են են «Աերոֆլոտ», «Պոբեդա», «ՅուՏէյր», «Ուրալյան ավիաուղիներ» (MOEX: URAL), S7 և «Ռոսիա» ավիաընկերությունների չվերթերը դեպի Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններ։

Բացի այդ, ուշանում են «Ռոսիա», «Պոբեդա», «Ազիմուտ», «Աերոֆլոտ», «Ուրալյան ավիաուղիներ», «Սմարտավիա», «Իկար», «Սևերստալ», «Յամալ» և «ՅուՏէյր» ավիաընկերությունների մեկնումները այլ ուղղություններով։

Հետաձգված է միջազգային ուղղություններով մի քանի չվերթերի մեկնումը․ Red Wings ավիաընկերության չվերթը դեպի Թել Ավիվ (Իսրայել) և Թբիլիսի (Վրաստան), FlyOne Armenia-ինը՝ դեպի Երևան, «Բելավիա»-ինը՝ դեպի Մինսկ (Բելառուս), «ԻրԱերո»-ի և «Ուրալյան ավիաուղիներ»-ինը՝ դեպի Անթալիա (Թուրքիա), և «Աերոֆլոտ»-ի չվերթը դեպի Ստամբուլ (Թուրքիա)։

Ինչպես հաղորդվել էր, անցած գիշեր Սոչիում և Սիրիուս դաշնային տարածքում հետ է մղվել քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը։ Արդյունքում վնասվել են մի քանի բնակելի շենքերի և կառույցների ապակիները, հրդեհ է բռնկվել նավթաբազայի տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ ԱԹՍ-ների բեկորների հայտնաբերման վայրերում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։