Սոչիի ափերի մոտ ուկրաինական երկու ԱԹՍ է խոցվել
copy image url

Սոչիի ափերի մոտ ուկրաինական երկու ԱԹՍ է խոցվել

Արտաքին 1 տարի առաջ - 11:58 14-10-2023
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 07։10-ի սահմաններում։ Հրապարակված կադրերում երևում է, որ խոցված անօդաչուները ծովն են ընկել։

Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ների խոցման հետևանքով որևէ մեկը չի տուժել։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին՝ միջադեպից անմիջապես հետո Սոչիի օդանավակայանում չվերթները ժամանակավորապես սահմանաձակվել են, սակայն ժամը 07։25-ից օդանավակայանը վերադարձել է իր բնականոն ռեժիմին։

Ամենից շատ դիտված