Արտաքին 4 տարի առաջ - 19:59 09-02-2022

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը 1 միլիարդ եվրո է ներդնում նոր միջուկային մինի ռեակտորի ստեղծման գործում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկ միլիարդ եվրո է ներդնում նոր միջուկային մինի ռեակտորի ստեղծման համար։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

Նրա խոսքով՝ ատոմային էներգիայից հրաժարվելը հանգեցնում է անցանկալի հետևանքների, և այդ պատճառով Ֆրանսիայի կառավարությունը կողմ է միջուկային էներգիայի պահպանմանը։

«Այդ պատճառով, ի թիվս այլ բաների, հանրապետության նախագահը որոշել է սկսել նոր ատոմակայանների շինարարությունը և մեկ միլիարդ եվրո ներդնել նոր միջուկային մինի-ռեակտորի ստեղծման համար»,- ասել է նա։

Սպասվում է, որ հինգշաբթի՝ փետրվարի 10-ին, Բելֆոր կատարած այցի ժամանակ Մակրոնը կհայտարարի Ֆրանսիայում միջուկային էներգիայի վերագործարկման իր ծրագրի մասին։

Ներկայումս Ֆրանսիայում կառուցվում է միայն մեկ նոր սերնդի միջուկային ռեակտոր՝ EPR (Evolutionary Power Reactor) ճնշման տակ գտնվող ջրի միջուկային ռեակտորը։ 2007 թվականին սկսված աշխատանքները դեռ չեն ավարտվել։

Մակրոնը նոյեմբերին ասել էր, որ երկիրը կվերսկսի միջուկային ռեակտորների կառուցումը։ Նրա խոսքով՝ այս նախագծի նպատակը Ֆրանսիայի էներգետիկ անկախության ապահովումն է։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»