Արտաքին 4 տարի առաջ - 14:58 09-02-2022

Պուտինի արտահայտությունը ցույց է տվել նրա ծաղրական վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ. CNN

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել իր ծաղրական վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ և հրաժարվել է դիվանագիտական ​​լեզվից, հայտարարել է CNN-ի մոսկովյան գրասենյակի ղեկավար Նաթան Հոջը։ Նա այդպես է մեկնաբանել Ուկրաինայի ու Մինսկի պայմանավորվածությունների վերաբերյալ Պուտինի աղմկահարույց արտահայտությունը:

Հիշեցնենք, որ Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «դուր չի գալիս այդ պայմանավորվածությունների ոչ մի կետը»։

«Դե, դուր է գալիս-դուր չի գալիս, դիմացիր, իմ գեղեցկուհի: Պետք է կատարել, այլ կերպ չի ստացվի»,- ասել է Պուտինը։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է այդ արտահայտության մեջ որևէ անպարկեշտ ենթատեքստի առկայությունը։ Սակայն Հոջը կարծում է, որ այդ արտահայտությունը բացահայտել է «Պուտինի ծաղրական վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ», որը ՌԴ նախագահը չի համարում իրական երկիր։ Նա Պուտինին մեղադրել է նաև կնատյացության մեջ։ Լրագրողը հիշեցրել է, որ հինգ տարի առաջ Ռուսաստանում ապաքրեականացվել է ընտանեկան բռնությունը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»