Արտաքին 4 տարի առաջ - 11:20 09-02-2022

Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոգեշնչված է Մակրոնի ու Պուտինի բանակցություններից

Միացյալ Նահանգները ոգեշնչված է Ուկրաինայի շուրջ դիվանագիտական փոխգործակցություն հաստատելու Ֆրանսիայի ջանքերից, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մենք ոգեշնչված ենք «...» դիվանագիտական փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ արվող ջանքերից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի այցը Մոսկվա։

Միևնույն ժամանակ, Փսակին ընդգծել է, որ Վաշինգտոնն այս պահին չի կարող հստակ գնահատական տալ, թե արդյոք Մակրոնի և Պուտինի բանակցությունները մոտեցրել են Ուկրաինայի շուրջ դեէսկալացիային։ «Մենք դեռ չենք կարող որևէ կանխատեսում անել, թե ինչ կանի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը: Մենք չենք կարող վերահսկել այն, ինչ կանի Ռուսաստանը այսուհետ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է