Ավելին 1 տարի առաջ - 11:57 11-06-2025

Ուես Անդերսոնի նոր ֆիլմը՝ ոգեշնչված Գյուլբենկյանի որդուց

Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» ֆիլմում, որը թողարկվել է 2025 թվականի հունիսի 6-ին, գլխավոր դերում հանդես է գալիս Բենեդիկտ Քամբերբեթչը։ Նրա կերպարը՝ խոհեմ, ծածկամիտ և ինտելեկտուալ միլիարդատեր, ոգեշնչված է Նուբար Գյուլբենկյանից՝ հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի որդուց։

Ֆիլմում Բենիսիո դել Տորոն մարմնավորում է Անատոլ «Ժա-Ժա» Կորդային՝ հայկական արմատներով մագնատի, որի հայրը, ըստ ծննդյան վկայականի, Սարգիսն է, իսկ ծննդավայրը՝ Երևանը։ Ըստ Լոս Անջելեսում գործող Հայկական կինոընկերության (AFS)՝ ֆիլմը յուրատեսակ մեկնաբանություն է հայկական ինքնության, ժառանգության և աշխարհում սփռվածության մասին։

«Փյունիկյան սխեման» պատմում է Կորդայի շուրջ պտտվող ինտրիգների մասին․ նրան հետապնդում են մրցակից գործարարներ, օտարերկրյա ահաբեկիչներ և մարդասպաններ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 2025 թվականի կինոփառատոնում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը