Արտաքին 4 տարի առաջ - 10:31 09-02-2022

ԵՄ-ում դեմ են արտահայտվել SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը

ԵՄ երկրները դեմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնությանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից անջատելուն, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով, ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինա հնարավոր լայնամասշտաբ ներխուժման դեպքում ՌԴ-ի դեմ նախատեսված պատժամիջոցների համապարփակ փաթեթում ներառել SWIFT-ից անջատումը։ Սակայն, բուն ԵՄ-ում միասնական դիրքորոշում չկա, իսկ Գերմանիան կողմնակից է, որ պատժամիջոցները չտարածվեն էներգետիկ հատվածի և ՌԴ-ի բանկերի վրա:

Ըստ Bloomberg-ի, ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների համակարգման գործում առավել ակտիվ է Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակցությունը: Քննարկումն ընթանում է խիստ գաղտնի, որպեսզի Ռուսաստանը ժամանակից շուտ չիմանա մանրամասները։ Բայց քանի որ ծրագրի մանրամասները հայտնի չեն՝ ԵՄ որոշ երկրներ ևս չեն կարող լիովին պատրաստվել պատժամիջոցներին։

Միաժամանակ գործակալության իրազեկ աղբյուրները պնդում են, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները ԱՄՆ-ին հասկացրել են, որ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից անընդունելի է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին