Արտաքին 4 տարի առաջ - 13:51 08-02-2022

Չմուշկներով սահող շունը զարմացրել է մարդկանց

Նյու Յորքցի շունը, որը կարողանում է չմուշկներով սահել, զարմացրել է մարդկանց իր տաղանդով, գրում է UPI-ն։

Լաս Վեգասից Շերիլ Դելսանգրոն պատմել է, որ ութամյա լաբրադոր Բենիին կենդանիների ապաստարանից է: Կնոջ խոսքով, շանը ցանկացել են քնեցնել, ուստի նա մեկ օրում լրացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նրան տուն է տարել։

Ամերիկուհին, որը նախկինում պրոֆեսիոնալ գեղասահորդուհի է եղել, զվարճանալու համար Բենիին հատուկ շան համար պատրաստված չմուշկներով սահել է սովորեցրել: Ի զարմանս Շերիլի, լաբրադորն անմիջապես իրեն վստահ է զգացել սառույցի վրա։

«Նրան իսկապես դա դուր է գալիս»,- ասել է Դելսանգրոն:

Բացի այդ, փետրվարի 4-ին Բեննին ելույթ է ունեցել Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու այցելուների համար: Ընտանի կենդանին հմտորեն սահել է չմուշկներով՝ միաժամանակ գումար հավաքելով բարեգործության համար։

Նրա տիրուհին նշել է, որ միջոցները կուղղվեն Anima Vision հիմնադրամին, որտեղ օգնում են տեսողությունը կորցրած կենդանիներին։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան