Մամուլ 4 տարի առաջ - 08:09 08-02-2022

Ար­դյո՞ք գնա­ճի հար­ցում մի­տում­նա­վո­րու­թյուն կա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լսե՞լ եք՝ Հայաստանում մի անեկդոտ է շրջանառվում. եթե մի առավոտյան արթնանաք ու նոր թանկացման մասին չտեղեկանանք, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այլևս իշխանության ղեկին չեն: Համաձայն ենք՝ սև հումորի շարքին կարելի է դասել, բայց փաստ է, որ օր օրի ավելի ու ավելի են թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ջուրը, էլէներգիան ու գազը:

Վերջին շրջանում առանձին ոլորտների փորձագետներ կարծիք են հայտնում, թե թանկացումների թիվ մեկ շահառուն կարող է հենց գործադիր իշխանությունը լինել: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել էր, թե գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել»,- նշել էր նա:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի գներին, ապա «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ հնարավոր է՝ միտումնավորություն կա, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է»,- ահազանգում է Բերբերյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի