Արտաքին 4 տարի առաջ - 20:51 07-02-2022

Ուկրաինան սկսել է նախապատրաստվել Դոնբասի ճակատը ճեղքմանը․ WarGonzo

Ուկրաինական Մարիուպոլի և Շիրոկինոյի միջև երևացել է ավտոշարասյուն՝ բաղկացած 10 UR-77 ականազերծման կայանքներից, որոնք զինվորականներն անվանում են «Գորինիչի», և չորս ուղեկցող զրահամեքենաներից։ Այս մասին իր հեռագրային ալիքում հայտնում է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։

«Նման կայանքներն օգտագործվում են ականապատ դաշտերը մաքրելու և դրանց միջով զրահատեխնիկայի անցման համար միջանցքներ պատրաստելու համար։ Դա արվում է ճակատը ճեղքելու ակնհայտ նպատակով»,- ասվում է հրապարակման մեջ։

Հեղինակը կարծում է, որ ուկրաինացի զինվորականները կա՛մ ծրագրում են հարվածներ հասցնել Դոնբասին հարավից, կա՛մ փորձում են այս կերպ ուշադրությունը շեղել հարձակման հիմնական ուղղությունից։ Նա նշում է, որ, ըստ ականատեսների, մեքենաներում եղել են օտարերկրյա զինվորականներ։

Ավելի վաղ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել էր, որ Դոնբաս են ժամանել գրոհայինների երկու ստորաբաժանումներ, որոնք վերապատրաստվել են բրիտանացի հրահանգիչների կողմից։ Նրանցից, ըստ նրա, ստեղծվում են գրոհային խմբեր։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում