Արտաքին 4 տարի առաջ - 18:34 07-02-2022

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր որդի Նիկոլայը Պուտինի հետ անցկացրել հրաձգության մրցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր 17-ամյա որդի Նիկոլայը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ անցկացրել հրաձգության մրցում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա տիրապետում է (զենքին), վերջերս Պուտինի հետ մրցումներ է անցկացրել, Պուտինը լավ է տիրապետում զենքին»,- կիսվել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով, Նիկոլայն ու ՌԴ նախագահը միասին կանգնել են դիրքերում և կրակել ատրճանակներով։ Լուկաշենկոն պատմել է, որ իր որդուն ամեն շաբաթ վարժեցնում են կրակել բոլոր տեսակի հրաձգային զենքերից։

«Տեխնիկները պահանջում են, որ նրան տանեմ հրաձգարան։ Ինչ-որ մի օր կտանեմ»,- կիսվել է Բելառուսի ղեկավարը։

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր որդի Նիկոլայը տիրապետում է բոլոր տեսակի հրաձգային զենքերին, բացի զրահատեխնիկայից։

Հանրապետության ղեկավարը հավելել է նաև, որ ատրճանակն իր որդու համար ամենածանր և ամենաչսիրած զենքն է։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե սպառազինություններից կոնկրետ որն է դուր գալիս Լուկաշենկո կրտսերին։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում

Ձեզ գուցե հետաքրքրի