Արտաքին 4 տարի առաջ - 10:07 07-02-2022

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում է Պուտինի հետ «պատմական որոշումներ» մշակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության համար փոխընդունելի լուծումների որոնումը պետք է իրականացվի Ռուսաստանի հանդեպ հարգանքով և ըմբռնումով։ Այս մասին նա ասել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։

«Ես միշտ խորը երկխոսություն եմ վարել նախագահ Պուտինի հետ, և մեր պատասխանատվությունը պատմական լուծումներ մշակելու մեջ է»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ ենթադրելով, որ Ռուսաստանի ղեկավարը պատրաստ է դրան։

Նա մատնանշել է, որ հենց այս տրամադրվածությամբ է մեկնում Մոսկվա։

«Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակն այսօր ակնհայտորեն Ուկրաինան չէ, այլ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ համակեցության կանոնների հստակեցումը»,- շարունակել է նա։

Մակրոնը նաև նշել է, որ Արևմուտքի և Մոսկվայի միջև արդյունավետ և կայուն երկխոսությունը «չի կարող և չպետք է տեղի ունենա եվրոպական որևէ պետության թուլացման միջոցով»։

Բացի այդ, նա ընդգծել է, որ «Բալթյան երկրների, Լեհաստանի կամ Ռումինիայի անվտանգության ապահովումը և դրա երաշխիքները կարևոր և առաջնահերթ նշանակություն ունեն», իսկ Ուկրաինայի կամ եվրոպական որևէ այլ երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը չեն կարող «փոխզիջման առարկա» դառնալ ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ի համար «իրավաչափ է սեփական անվտանգության հարցի բարձրացումը»։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում