Մամուլ 4 տարի առաջ - 10:19 02-02-2022

Հակահայ քարոզչությունը «ծաղկում» է ոչ միայն Ադրբեջանում, այլեւ՝ Ռուսաստանում․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․

«Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երեւանում հուշարձան տեղադրվել ի պատիվ Գարեգին Նժդեհի, 2016թ. հունիսին նման հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս հավելել էր, որ այս թեմային անդրադառնում է, քանի որ ստացվել
են բազմաթիվ հարցեր, թե ինչպիսի՞ն էռուսաստանյան կողմի արձագանքը Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ: «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին», - ընդգծել էր Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել էր, որ Մոսկվայի համար Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման հարցում Երեւանի պաշտոնական դիրքորոշման ցուցիչը Հայաստանի վերաբերմունքն է մայիսի 9-ի տոնին՝ որպես բոլորի համար ընդհանուր Հաղթանակի օրվա: Հայաստանը նաեւ հանդիսանում է նացիզմի հերոսացման դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւի համահեղինակ երկիր, հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց հայկական
պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնել այս բանաձեւին:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել