Արտաքին 4 տարի առաջ - 09:32 02-02-2022

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Լավրովի՝ արևմտյան երկրներին հղած ուղերձը

ՌԴ ԱԳՆ կայքում հայտնվել է երկրի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ արևմտյան երկրների իր գործընկերներին հղած ուղերձի տեքստը։

Դեռևս հունվարի 28-ին ուղարկված ուղերձը նվիրված է անվտանգության անբաժանելիության խնդիրներին։ Ըստ Լավրովի, Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է իր արևմտյան սահմանների մոտ ռազմական ակտիվության աճով։

Արտաքին գործերի նախարարի խոսքով, Արևմուտքի ներկայացուցիչները փորձում են խուսափել Եվրոպական անվտանգության խարտիայի հիշատակումից, որը ստորագրվել է 1999թ․-ին Ստամբուլում և ընդունվել Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում՝ 2010թ․-ին։ Բայց «այդպես չի ստացվի»,- ընդգծում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Լավրովն ընդգծում է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստը, որոնք նա վկայակոչում է, այն է, որ կա՛մ անվտանգություն կա բոլորի համար, կա՛մ ոչ մեկի։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, վերոնշյալ փաստաթղթերի համաձայն, ԵԱՀԿ յուրաքանչյուր անդամ ունի անվտանգության իրավունք, սակայն Արևմուտքը փորձում է հաստատել միայն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների առաջնահերթ իրավունքները՝ որպես «բացառիկ ակումբի»։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ուզում է պատասխան ստանալ արևմտյան երկրներից, թե ինչպես են նրանք պատրաստվում կատարել իրենց անվտանգությունը այլ պետությունների անվտանգության հաշվին չամրապնդելու պարտավորությունը։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»