Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:01 01-02-2022

«Արմնյուզի» հեռարձակումը կդադարեցվի՞

Վեց ամսից ավելի է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է խիստ պասիվ ռեժիմով: Նույնը՝ Tert.am լրատվական կայքը և ռադիոն: Միքայել Մինասյանի անվան հետ կապվող այս լրատվամիջոցները օգոստոս ամսից գրեթե չեն ֆինանսավորվում և սպասում են նոր լուծումների:

Ենթադրվում էր, որ նոր սեփականատեր կհայտնվի և խնդիրները լուծված կլինեն և կշարունակեն գործունեությունը և անգամ հստակ լուրեր էին շրջանառվում հեռուստաընկերությունը գնելու ցանկություն ունեցողների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի մասին: Սակայն պարզվեց, որ այդ լուրերը խիստ չափազանցված են և բոլոր գնորդները հրաժարվել են հեռուստաընկերությունը գնելուց:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ հեռուստաընկերությունը այդպես էլ չի հաջողվել վաճառել և հիմա «Քառյակ մեդիա»-ն որոշել է դադարեցնել հեռարձակումը: Հնարավոր է վաղվանից «Արմնյուզի» հեռարձակումն անջատվի և այդ կապուղու համար նոր մրցույթ հայտարարվի: Hraparak.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՌՀ-ից և «Քառյակ մեդիա»-ից, սակայն մեր զրուցակիցները հրաժարվեցին պատասխանել կոնկրետ հարցին:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը