Ներքին Խոսք 3 ժամ առաջ - 22:37 24-06-2026

Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Յուրաքանչյուր տարի գարնանային և ամառային սեզոնին Ռուսաստանը նման սահմանափակումներ երբեմն սահմանում է՝ իր ներքին շուկան կայուն պահելու նպատակով, բայց դրանք սովորաբար ԵԱՏՄ երկրների վրա չեն տարածվում։ Այս պահին, ըստ էության, այստեղ մեծ խնդիրներ կամ բարդություններ չկան, որովհետև Հայաստանը իր դիզելային վառելիքի զգալի մասը Ռուսաստանից չի բերում, իսկ բենզինը առավելապես ներմուծվում է Բուլղարիայից և Ռումինիայից։ Այդ իմաստով մեծ անհանգստանալու կամ «ապոկալիպտիկ» սպասումներ ունենալու հիմք չկա։ Քաղաքական տեսանկյունից, եթե նայենք լայն սպեկտրով, Ռուսաստանը էներգակիրների վաճառքի խնդիր ունի․ հատկապես այն պայմաններում, երբ եվրոպական ուղղությամբ վաճառքները սահմանափակվել են։ Այդ առումով Ռուսաստանը փորձում է պահպանել հնարավոր վաճառքի աղբյուրները և կառավարել ներքին շուկան։ Մենք, սակայն, փոքր սպառող ենք ռուսական էներգակիրների շուկայի համեմատ, և մեր ազդեցությունը այդ համակարգի վրա շատ սահմանափակ է»,- Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով դեպի Հայաստան դիզվառելիքի արտահանման հնարավոր արգելք սահմանելու վերաբերյալ ռուսական կողմի քննարկումը, ասաց տնտեսագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Հրայր Կամենդատյանը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի վրա այս հնարավոր սահմանափակումները ուղղակի և էական ազդեցություն չեն ունենա։

«Ընդհանուր առմամբ, սա ավելի շատ քաղաքական գործիքակազմի շրջանակում է դիտարկվում, որտեղ Ռուսաստանը կարող է օգտագործել էներգակիրները որպես լծակ։ Կարծում եմ՝ այս պահին դիզելային վառելիքի հետ կապված սահմանափակումների թեման մեզ համար էական ռիսկեր չի պարունակում։ Մենք կախվածության այն մակարդակում չենք, որ դա լուրջ ազդեցություն ունենա»,- գնահատելով իրավիճակը ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով միջազգային տարբեր լրատվամիջոցներում սույն թեմայի վերաբերյալ հրապարակումներին, Հրայր Կամենդատյանը նշեց, որ շատ մեծ վստահություն չունի դրանց նկատմամբ:

«Նրանց մի մասը քաղաքական տարբեր ազդեցությունների տակ են գտնվում, և դրանք պետք է ընկալել քննադատաբար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հավելենք, որ միջազգային վերլուծական հարթակները (Meduza, Kommersant, ARKA) հիշեցնում են, որ Հայաստանը իր նավթամթերքի առնվազն 62%-ը ստանում է Ռուսաստանից։

Մայիսի վերջին ռուսական կողմը զգուշացրել էր Հայաստանին, որ ԵՄ-ին մերձենալու քաղաքականության շարունակման դեպքում կարող է միակողմանիորեն դադարեցնել կամ վերանայել 2013թ. էներգետիկ համաձայնագիրը, որով Հայաստանը վառելիք է ստանում առանց մաքսատուրքերի։

«Եթե Ռուսաստանը կիրառի համատարած արգելք (առանց ԵԱՏՄ երկրների համար բացառությունների), կամ չեղարկի արտոնյալ պայմանագիրը, դա կհանգեցնի Հայաստանում դիզվառելիքի կտրուկ թանկացման։ Դա իր հերթին կազդի գյուղատնտեսության, բեռնափոխադրումների և ընդհանուր գնաճի վրա»,- այս մասին ապրիլին գրել էր Finport.am-ը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
10:16 Պուտինն առանց ճնշման ոչինչ չի անի. Թրամփը Զելենսկուն կոչ է արել ավելի համարձակ գործել
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը