Միտք 4 տարի առաջ - 19:58 01-02-2022

Երերուն պետության մեջ ուսուցիչը «թնդանոթի միս» է

Երևանի 18 տարբեր դպրոցներում ուսուցիչներ են փնտրում: Դրանց մի մասը հայտնի կրթօջախներ են, որտեղ աշխատելը ժամանակին շատ պատվաբեր էր, իսկ այսօր շատերը չեն ցանկանում մանկավարժ աշխատել: Որքան էլ խոստումներ տրվեն, «Հանրակրթության մասին» օրենքում սիրուն ձևակերպումներ արվեն, դրանից գրոշներ ստացող ուսուցչին ոչ տաք է, ոչ սառը: Նվիրյալները լուռումունջ կրում են իրենց խաչը, ոմանք այն տարիքում են, որ այլ աշխատանք չեն կարող ունենալ, քանի որ մինչև 25 տարեկան չեն, կատարյալ չեն տիրապետում օտար լեզուների և այլ «բարեմասնություններ» չունեն, ուստի ստիպված աշխատում են դպրոցում: Մարզերում, հատկապես հեռավոր բնակավայրերում վիճակն ավելի անմխիթար է: Ու այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի անց դպրոցները կադրային լրջագույն խնդիրներ են ունենալու:

Ի դեպ, երբ 2018 թ․ Նիկոլ Փաշինյանն ու այն ժամանակվա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շեփորում էին շուրջ 10000 ուսուցիչների «ավելցուկի» և կրճատման անհրաժեշտության մասին, դեռ այն ժամանակ ոլորտի փորձագետները, օրինակ, Սերոբ Խաչատրյանը զգուշացնում էր, որ բացառվում է 10 հազար ուսուցչի կրճատելը, քանի որ չեն կարող մարդկանց և դրույքների թվերը նույնը լինել, այսինքն՝ եթե կա 25 հազար դրույք, դա չի նշանակում, որ պետք է ունենանք 25 հազար ուսուցիչ, որովհետև տարբեր դպրոցներում դասաբաշխումը տարբեր է: Ցավոք, ինչպես «նախկինների» ժամանակ, այնպես էլ այսօր ուսուցիչը նաև քաղաքական առումով «թնդանոթի միս» է, որովհետև երկրում առկա բոլոր այլասերումներն առաջին հերթին անդրադառնում են հենց դպրոցների ու մանկավարժների վրա: Իսկ որքան տկար է դպրոցը, այնքան երերուն է պետությունդ: Չնայած՝ մյուս կողմից դա շահեկան է ոմանց համար՝ անգետներին հեշտ է կառավարելը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին