Ավելին 4 տարի առաջ - 22:42 31-01-2022

Ադելը խնդիրներ ունի սիրելիի հետ․ NY Daily News

Բրիտանացի երգչուհի Ադելը վերջերս չեղարկել է համերգային շրջագայությունը Լաս Վեգասում։ Լրատվամիջոցները գրում են, որ դա պայմանավորված է նրա անձնական խնդիրներով։ Այս մասին հայտնում է NY Daily News-ը՝ վկայակոչելով ինսայդերին։

Ինչպես հայտնի է, երգչուհին սիրավեպ ունի սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ Ինսայդերներից մեկը պատմել է, որ նրանք վիճել են, և վերջին փորձերից մեկի ժամանակ աստղի մոտ հիստերիայ է սկսվել։

Աղբյուրը պնդում է, որ կատարողը հաճախ զանգահարել է Փոլին։ Իսկ ավելի ուշ նա որոշել է Լաս Վեգասից վերադառնալ Լոս Անջելես, ինչի պատճառով էլ չեղարկել է ելույթը։

«Դրախտում անախորժություններ են, դրա համար էլ նա չի կարող ելույթ ունենալ»,- ասել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ադելը պետք է կենդանի համերգ ունենար, սակայն նա չեղյալ է հայտարարել այն՝ բացատրելով, թե չեղարկումը կապված է կորոնավիրուսի հետ։ Աստղի խոսքով՝ իր ողջ թիմն է վարակվել:

Սակայն ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ համերգը չեղարկվել է արտիստին դուր չեկած դեկորացիաների պատճառով։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին