Ներքին 4 տարի առաջ - 17:09 20-01-2022

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռնափոխադրումների երկկողմ տեղաշարժերի անվտանգությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղարար գործողության գոտի այցելությունների կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների աշխատակիցների և այլն։ Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ, եթե իմանային այցի մասին, ապա կձերբակալեին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին, ով դեկտեմբերին այցելել էր Արցախ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի