Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությանը
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Արտաքին 2 տարի առաջ - 12:50 19-12-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Լիտվային արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որով այդ երկիրը մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաջիզադեն «ափսոսանք է հայտնել», որ Լիտվան, որի հետ Ադրբեջանը երկար տարիներ պահպանում է լայն գործընկերային հարաբերություններ, և որը միջպետական հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն է տալիս՝ միջազգային իրավունքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին ու միշտ գործում է այդ սկզբունքներով, նման հայտարարություն է անում:

Վերջինիս խոսքով՝ Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությունը «թյուրիմացություն է ստեղծում» տարբեր քննարկումների համատեքստում, որոնք տեղի են ունեցել այս տարվա մայիսին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Հաջիզադեն նշել է, որ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա»։

«Ինչպես Լիտվան այլևս չի նշվում որպես «բալթյան» երկիր, այնպես էլ անընդունելի է՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը կոչել Խորհրդային Միության տարիներին ձևավորված նախկին անվանումներով»,- ասել է նա:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև «մտահոգություն է հայտնել, որ Լիտվայի ԱԳՆ-ն ապօրինի տնտեսական գործունեության, բնական ռեսուրսների թալանի, Լաչինի ճանապարհը ռազմական սադրանքների և անօրինական տնտեսական գործունեության, Ադրբեջանի տարածք ականներ փոխանցելու համար օգտագործելու դեմ բողոքելու փոխարեն՝ կողմնակալ և միակողմանի է մոտենում խնդրին»։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետ կապված պնդումներին, մենք կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է բավարարել մեր տարածքներում բնակվող հայերի հումանիտար կարիքները, և այս հարցում երրորդ կողմի միջամտության կարիք չկա»,- եզրափակել է Հաջիզադեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին
11:09 Ցատկոտող ամրոցը քամուց բարձրացել է օդ 12 մետր. վիրավորել է 2 երեխա․ Daily Mail.