Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:31 15-01-2022

Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, սա պատահական չէ. իշխանությունները ցանկանում են ազատվել Սինանյանից, և սա պարզապես հերթական պատրվակն էր տեղեկատվական հակաքարոզչություն իրականացնելու։ Իհարկե, այնպես չէ, որ Փաշինյանի համար շատ դժվար է ազատվել Սինանյանից, սակայն «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս նրան:

Նշենք, որ Սինանյանին այդ պաշտոնում նշանակելու փաստը միանշանակ չէր ընդունվել հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների կողմից, ու նրա նկատմամբ բացասական տրամադրությունները էլ ավելի են մեծացել նրա գործունեության, ավելի կոնկրետ՝ անգործության և, ընդհանրապես, Սփյուռքի հարցերով ՀՀ կողմից տարվող անհասկանալի քաղաքականության պատճառով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի