Արտաքին 4 տարի առաջ - 19:22 13-01-2022

Դանիան հայտարարել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից լրտեսության ակտիվացման մասին

Դանիայի անվտանգության և արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ մի շարք երկրների հետախուզական ակտիվության աճ է արձանագրում Դանիայի, Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների դեմ:

Ինչպես հայտարարել է Դանիայի հակահետախուզության ղեկավար Անդերս Հենրիքսենը, որին հղում են անում լրատվամիջոցները, խոսքը առաջին հերթին Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների մասին է։ Հենրիքսենի խոսքով՝ այս երկրները ակտիվորեն փորձում են տեղեկատվություն ստանալ երկրում տեխնոլոգիաների և հետազոտությունների մասին՝ կապ հաստատելով Դանիայի ընկերությունների, գիտնականների և ուսանողների հետ։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ Դանիան գրավել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների ուշադրությունը՝ միջազգային ասպարեզում իր ակտիվ դերակատարման համար։ Այլ պատճառների թվում նշվում են գլոբալիզացիան և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բարձր մակարդակը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ