Արտաքին 4 տարի առաջ - 14:53 11-01-2022

Ռուսաստանը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը. WSJ

ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի կառավարությանն օգնելու համար ռուսական զորքերի ուղարկումը դարձել է հստակ ազդանշան Արևմուտքի համար, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տեսաբանների կարծիքով՝ այս որոշումը ցույց է տվել, որ Մոսկվան չի հանդուրժի հետխորհրդային տարածքում իր «ազդեցության գոտու անսասանության» նկատմամբ սպառնալիքները։

Լրագրողների տեսանկյունից՝ վերջին 15 տարիներին Ռուսաստանը, իբր, ամեն կերպ փորձում է վերահաստատել իր գերիշխանությունը տարածաշրջանում, և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ դա անելու վճռականությունը տվյալ դեպքում հիմնված է նրա համոզմունքի վրա առ այն, որ Խորհրդային Միության փլուզումը դարձավ «խոշոր աշխարհաքաղաքական աղետ»։

Թերթի տեսաբանների վարկածով՝ Մոսկվան միջամտում է Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, իսկ այժմ նաև՝ Ղազախստանի գործերին, որպեսզի այս պետություններին մոտեցնի իրեն և իբր ճնշի այլախոհությունը՝ կապված Արևմուտքի կողմը շրջադարձի հետ։

Միաժամանակ Կրեմլը մեկ անգամ չէ, որ հերքել է ԽՍՀՄ-ի վերականգնման ծրագրերը, ինչը և ակնարկում են WSJ-ի հեղինակները։ Ավելին, ռուս խաղաղապահների մուտքը Ղազախստան Մոսկվան բացատրել է Ղազախստանի պաշտոնական դիմումով ՀԱՊԿ-ին՝ կապված հանրապետությունում զանգվածային անկարգությունների հետ։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել