Ներքին 4 տարի առաջ - 22:59 10-01-2022

Ադրբեջանը ցայտնոտի մեջ է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը ցայտնոտի մեջ է։ Հասկանում են, որ Ղազախստանում շատ բան կարող է փոխվել, թյուրքական նախագիծն է հարցականի տակ հայտնվել, իսկ իրենց «ազգային երազանքն» այդ նախագծի հետ են կապել: Մեղրիի միջանցքի հիմնական բովանդակությունն հենց այդ նախագծի տրամաբանության մեջ է:

«Թյուրքական աշխարհի» ճգնաժամը կարող է Արցախում վիճակի թեժացման պատճառ դառնալ ու պատահական չի, որ ՀԱՊԿ-ի ակտիվությանն զուգընթաց սահմանին կրակոցներ սկսվեցին:
Սակայն Ղազախստանի դեպքերն ունեն դասեր Ալիևի համար: Եթե Ադրբեջանը թույլատրելի սահմանն անցնի, ապա Ղազախստանի դեպքերը կարող են Ադրբեջանում կրկնվել, իր երկու մեծ հարևանները՝ Ռուսաստանն ու Իրանը, կարող են շահագրգռված լինել ադրբեջանական հնարավոր հեղափոխության մեջ, իսկ հեղափոխության կայծը կարող է շատ անսպասելի տեղից բռնկվել:

Կա նաև այլ տարբերակ, Թուրքիան էլ է կարող ադրբեջանական հեղափոխության մեջ շահագրգռված լինել, որպեսզի իր խաղաղապահներն Ադրբեջանում տեղակայի, ցույց տալով, որ իրենք էլ են նմանատիպ օպերացիա կազմակերպման ունակ, նաև դրանով փորձեն բարձրացնել Թուրքիայի իշխանության հեղինակությունը երկրի ներսում: Այս երկրորդ տարբերակի դեպքում արդեն Ռուսաստանն ու Իրանը չեն կարող անտարբեր մնալ:

Մի խոսքով, զարգացումները կարող են շատ անսպասելի լինել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում