Հայաստանը կատարել է ՄԻԵԴ-ի պահանջները՝ Եվրոպայի խորհուրդը փակել է 7 գործով վերահսկողությունը
copy image url

Հայաստանը կատարել է ՄԻԵԴ-ի պահանջները՝ Եվրոպայի խորհուրդը փակել է 7 գործով վերահսկողությունը

Ներքին 3 ժամ առաջ - 12:40 20-06-2025
2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները:

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8088/05) խումբ գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթը։ Այս խումբ գործերի շրջանակում, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու խախտում:

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով՝ «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36469/08) արձանագրել էր կոնվենցիայի խախտում, մասնավորապես՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասով: Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը ևս՝ դրական զարգացում որակելով այդ ուղղությամբ կառավարության կողմից նախաձեռնված ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև՝ կառավարության կողմից փոխհատուցման ինստիտուտի կիրառման առնչությամբ ներկայացված ներպետական դատական պրակտիկան:

Փակված վարույթների շարքում է նաև «Դ.Ս.-ն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 82348/17) գործը, որի առնչությամբ Նախարարների կոմիտեին ներկայացված գործողությունների հաշվետվության շրջանակում կառավարությունը ներկայացրել էր հանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ նոր կարգավորումները, որոնք սահմանվել են 2024թ.-ի նոյեմբերի 24-ին ընդունված «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքով:

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
22:00 Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
16:45 Շիրակի մարզում թմրամիջոց իրացնող ոստիկան է ձերբալվել. իրավապաշտպան
16:47 Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը
18:43 Ազգային խայտառակություն է, երբ մեծ բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Եկեղեցուն պաշտպանելու համար. Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի