Արտաքին 4 տարի առաջ - 20:37 10-01-2022

Իտալական մաֆիայի ղեկավարը, ով թաքնված է եղել 20 տարի, բռնվել է Google Street View-ի միջոցով

Ջոակինո Գամմինոն, ով ցմահ բանտարկության էր դատապարտվել սպանության համար և ճանաչվել որպես Իտալիայի ամենափնտրվող գանգստերները, ձերբակալվել է Գալապագարա քաղաքում, Մադրիդի մերձակայքում, որտեղ նա տասնամյակներ ապրել է Մանուել անվան տակ, աշխատել է որպես խոհարար և ուներ մրգերի և բանջարեղենի խանութ: Նրան գտել են միայն այն պատճառով, որ Google Street View-ի տեսախցիկները ֆիքսել են Գալապագարում գտնվող «El Huerto de Manu» (Մանուի այգի) խանութի մոտ զրուցող երկու տղամարդու նկար:

Ոստիկանությունը կարծիք է հայտնել, որ տղամարդկանցից մեկը շատ նման է Գումմինոյին, և նրա ինքնությունը ավելի ուշ հաստատվել է, երբ քննիչները պատահաբար գտել են նրա լուսանկարը ռեստորանի ֆեյսբուքյան էջում, որը կոչվում է «La Cocina de Manu» («Մանուի խոհանոց»): Նկարում Գումմինոն շեֆ-խոհարարի հագուստով է: Ռեստորանի ճաշացանկը ներառում էր «Cena Siciliana» կոչվող ուտեստը, որը թարգմանաբար նշանակում է «Սիցիլիական ընթրիք»:

Գամմինոն պատկանում էր սիցիլիական Ագրիջենտո քաղաքի մաֆիոզ կլանին, որը 1990-ականներին արյունալի վեճի մեջ էր Սիցիլիայի գլխավոր մաֆիոզ ցանցի՝ Cosa Nostra-ի հետ: Առաջին անգամ նա ձերբակալվել է 1984 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ Բարսելոնայում՝ 1998 թվականին։ Գումմինոյին մեղադրել են սպանության և մաֆիայի հետ կապված այլ հանցագործությունների մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման, որը նա կրել է հռոմեական Ռեբիբիա բանտում։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել