Արտաքին 4 տարի առաջ - 17:24 10-01-2022

Ղազախստանի հետ կապված իրավիճակում ՌԴ-ն ցույց տվեց օպերատիվ կերպով մեծ ուժեր մոբիլիզացնելու կարողությունը. CNN

Ղազախստանի հետ կապված իրավիճակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դուրս եկավ ավելի ուժեղ, քան մինչ այդ էր, իր ռեպորտաժում հայտնել է CNN-ի թղթակից Ֆրեդ Պլյայթգենը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը արագ և արդյունավետ կերպով կարողացավ մոբիլիզացնել խաղաղապահ կոնտինգենտի մեծ ուժեր։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները «հաշված ժամերի ընթացքում» մոբիլիզացրել են զրահամեքենաներ, ինչպես նաև 3 հազար դեսանտայիններ՝ օգտագործելով 70 ինքնաթիռ։

«Որոշակիորեն այստեղ՝ այս տարածաշրջանում, բավականին լուրջ հայտարարություն արվեց, ինչն անկասկած ցույց տվեց, որ Վլադիմիր Պուտինն ունակ է արագորեն զորքեր տեղափոխել և այնպես անել, որ այդ բանակը գործի արդյունավետ և անհապաղ»,- ասել է լրագրողը։

Ինչպես նշել է թղթակիցը, ռուսական կողմը նաև ցույց տվեց, որ ինքը Ղազախստանում ազդեցության ոլորտ ունի, և որ տեղական իշխանությունները սերտ դաշնակցային կապերի մեջ են Ռուսաստանի հետ, իսկ որոշակի դեպքերում նույնիսկ կախված են Ռուսաստանից։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել