Արտաքին 5 տարի առաջ - 16:42 15-09-2021

ԱՄՆ-ը անհիմն կերպով Քաբուլում ընտանիք է սպանել. CNN

Ամերիկացի զինվորականները կեղծ մեղադրանք են հնչեցրել Քաբուլում ոչնչացված աֆղանական ընտանիքի անդամներից մեկի հասցեին. իբր նա պատկանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի մասնաճյուղին: Այս մասին գրում է CNN-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 29-ին անօդաչուի հարձակման հետևանքով սպանված մարդիկ կապ չեն ունեցել ահաբեկիչների հետ:

Համապատասխան գործողությունը ամերիկացի զինվորականներն իրականացրել են Քաբուլի օդանավակայանում մի շարք ահաբեկչություններից հետո, որտեղ ընթանում էր արևմտյան ուժերի տարհանումը Աֆղանստանից: Քաղաքի թաղամասերից մեկում անօդաչուն հարվածել է մեքենային, ինչի հետևանքով մահացել է 10 մարդուց բաղկացած աֆղանական ընտանիքը:

Ինչպես նշում է CNN-ը, ամերիկացի զինվորականները հարձակումը բացատրել են այն հանգամանքով, որ զոհերից մեկը, իբր, ԻՊ-ի տեղական մասնաճյուղից էր և օդանավակայանում նոր ահաբեկչություն էր նախապատրաստում, ինչը, իբր, հաստատել էին անօդաչուի հարվածից հետո «կրկնակի պայթյունները»: Պենտագոնի վարկածով՝ սա վկայում էր մեքենայում մահապարտի գոտու առկայության մասին:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են