Արտաքին 4 տարի առաջ - 17:26 09-01-2022

Ղազախստանը բարձր է գնահատել ՀԱՊԿ խաղաղապահների կատարած աշխատանքը

ՀԱՊԿ խաղաղապահների կողմից կարևոր օբյեկտների գրավումը Ղազախստանին հնարավորություն է տվել ազատել իր ուժերի զգալի մասը ահաբեկիչների դեմ պայքարելու համար։ Այս մասին ասել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Սուլթան Գամալետդինովը։

«Խաղաղապահների կողմից ամենակարևոր օբյեկտների պահպանումը մեզ թույլ տվեց ազատել ուժային կառույցների և բանակի ուժերի և միջոցների զգալի մասը, որոնք տեղակայվել են ահաբեկիչների դեմ պայքարելու համար»,- ասել է Գամալետդինովը ՀԱՊԿ խաղաղապահ հրամանատար Անդրեյ Սերդյուկովի հետ համատեղ ճեպազրույցում։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին։ Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում, որը նախկին մայրաքաղաքն է ու հանրապետության ամենամեծ քաղաքը։ Այնտեղ սկսվել է թալան, զինյալները հարձակվել են պետական ​​հաստատությունների վրա։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում և սկսել հակաահաբեկչական գործողություն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է Ղազախստանի անվտանգության 16 աշխատակից, ավելի քան 1,3 հազարը վիրավորվել է։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են