Արտաքին 4 տարի առաջ - 10:58 11-01-2022

ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին հորդորել է լքել Ղազախստանը, երբ երկրի իշխանությունները պահանջեն

ԱՄՆ-ը ՀԱՊԿ համակազմին կոչ է արել լքել Ղազախստանը՝ երկրի կառավարության առաջին իսկ պահանջով։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք կոչ ենք անում ՀԱՊԿ-ին և նրա ուժերին հարգել մարդու միջազգային իրավունքները, աջակցել (հակամարտությունների) խաղաղ կարգավորմանը և անհապաղ լքել Ղազախստանը, երբ պահանջի երկրի կառավարությունը»,- ասել է նա։

ՀԱՊԿ երկրները խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո: Ըստ Ղազախստանի իշխանությունների, սահմանադրական կարգը վերականգնվել է երկրի բոլոր մարզերում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում