Արտաքին 4 տարի առաջ - 16:57 09-01-2022

Կիպրոսի արտգործնախարարը հրաժարական է տվել

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը կիրակի հայտարարել է, որ հունվարի 11-ից կհեռանա պաշտոնից։

«Մի քանի օր առաջ ես իմ հրաժարականի դիմումը ներկայացրի Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, ով այն ստացավ ուրբաթ առավոտյան, և որն ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ 2022 թվականի հունվարի 11-ին», - ասել է Խրիստոդուլիդիսը լրագրողներին:

Նա իր հայտարարությունն արել է մամուլի հրապարակումների ֆոնին, թե ինքը հավակնություններ ունի մասնակցելու 2023 թվականի նախագահական ընտրություններին, ինչպես նաև այն պատճառով, որ իշխող «Ժողովրդավարական հավաք» կուսակցության ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա՝ բացահայտորեն սահմանելու այդ հավակնությունները։ Այս պահին Խրիստոդուլիդիսը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են