Ներքին 4 տարի առաջ - 23:32 01-01-2022

Լավատեսությունը շռայլություն է, որ մենք՝ հայերս, մեզ թույլ տալ չենք կարող․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․

«Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։
Համոզվել, որ մենակ չենք։

Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից և 2021-ից հետո։
Մարդիկ առավել քան երբևէ ունեն հուսադրող խոսքի կարիք։
Ոչ թե սինթետիկ լավատեսության։

Լավատեսությունը շռայլություն է, որ մենք՝ հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։
Մեզ օդ ու ջրի պես պետք է անհուն հոռետեսությունից ծնված ապրելու իմաստ, պարտավորություն, քաջության։

«Շնորհավորում եմ» բառը չի արտաբերվում։
Լեզուդ չի պտտվում ասել այն։
Կարծես բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական գերեզմանախորշ։
Ցավն ավելի ուժեղ է, քան տասնամյակներով ձևավորված ռեֆլեքսը...

Ուստի ես ձեզ չեմ «շնորհավորել», պարզապես իմ համերաշխությունն եմ հայտնում ու շնորհակալությունս, որ կաք իմ կյանքում և իմ կողքին»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է