Ներքին 4 տարի առաջ - 22:48 29-12-2021

Քաղաքապետարանն առնվազն երկու ոլորտներում ձախողել է իր աշխատանքները․ Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է․

«Նոր քաղաքապետը հայտարարել է, որ կլինեն կադրային փոփոխություններ։ Իմ կարծիքով՝ կադրային փոփոխությունների նպատակը պետք է լինի, նախ և առաջ, ձախողված ոլորտներում համալիր բարեփոխումների իրականացումը և կոռուպցիայի դեմ պայքարը։

Քաղաքապետարանն առնվազն երկու ոլորտներում ձախողել է իր աշխատանքները՝ քաղաքաշինության և հաղորդակցության/տեղեկատվության ազատության։

Առաջարկում ենք անպայման փոփոխություններ կատարել այդ առանցքային ոլորտների ղեկավար անձնակազմում՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև լրատվության վարչություններում»։

Ամենից շատ դիտված