Ներքին 3 ամիս առաջ - 22:26 22-06-2026

Իսակովի պողոտայի բազմաբնակարանային շենքերի բակերը լցվել են կեղտաջրերով

Արդեն 15 օրից ավելի է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ադմիրալ Իսակովի պողոտա 52/1, 52/2 և հարակից շենքերի բնակիչները չեն կարողանում ազատվել շենքի նկուղներում, բակային հատվածներում տիրող գարշահոտից:

Այսօր՝ հունիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում և իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանն ու Մալաթիայի թաղապետին՝ ասելով․

«Հունիսի 4-ից տիրում է հակասանիտարական ու գարշահոտ էս վիճակը: Ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջուր», մի քանի անգամ էլ թաղապետարան ենք զանգել, բայց ոչ մի դրական լուծում: Կեղտաջրերը լցվում են ինը հարկանի շենքերի նկուղներ, ինչը հղի է վարակի առաջացմամբ, իսկ շենքերն էլ կդառնան վթարային, քանի որ այդ կեղտաջուրը վնասում է նաև հիմքերը:

Կանոնավոր վճարումները կատարում ենք «Վեոլիա ջրին», անգամ կան սպառողներ, ովքեր կանխավճար են մուծում ու դրա դիմաց «Վեոլիա ջրի» կողմից զրո սպասարկում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին