Ավելին 4 տարի առաջ - 22:44 23-12-2021

ԱՄՆ-ում թույլատրել են Merck ընկերության COVID-հաբերի օգտագործումը

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հավանություն է տվել COVID-19 դեղահաբերի (մոլնուպիրավիր) օգտագործմանը, որոնք արտադրվում են ամերիկյան Merck և Ridgeback Biotherapeutics ընկերությունների կողմից։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հաղորդվում է կարգավորիչի կայքում։

«Այսօր FDA-ն արագացված ընթացակարգով թույլտվություն է տվել արտակարգ իրավիճակի պայմաններում (համավարակի) Merck ընկերության Մոլնուպիլավիր հաբերի օգտագործման համար՝ չափահասների մոտ մեղմ և չափավոր COVID-19-ի բուժման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Molnupiravir-ը հասանելի կլինի միայն դեղատոմսով: Այն պետք է կիրառվի որքան հնարավոր է շուտ՝ COVID-19-ի ախտորոշումից հետո և ախտանիշների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում։

Նշվում է, որ Մոլնուպիրավիրը չի թույլատրվում 18 տարեկանից ցածր հիվանդների համար, քանի որ այն կարող է ազդել ոսկորների աճի վրա: Նաև այս դեղամիջոցը հաստատված չէ COVID-19-ի կանխարգելման կամ կորոնավիրուսի պատճառով արդեն հոսպիտալացված հիվանդների բուժման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող