Ներքին 4 տարի առաջ - 15:13 18-12-2021

Վառելիքի ներկրման ծավալների նվազումը վկայում է տնտեսական ակտիվության անկման մասին

Վառելիքի ներկրման ծավալների նվազումը վկայում է Հայաստանի տնտեսության մտահոգիչ վիճակի մասին։ Որքան էլ, որ իշխանությունները բարձրագոչ թվեր հայտարարեն, խոսեն գնաճի պայմաններում ավելի լավ ապրելու մասին, աայնուամենայնիվ, փաստն այն է, որ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում դիզելային վառելիքի ներկրման ծավալները նվազել են՝ 11928 տոննայով կամ 7,9 տոկոսով, իսկ վառելիքը, հատկապես դիզելայինը, լայնորեն օգտագործվում է տնտեսության մեջ, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և այլ ուղղություններով։ Վառելիքի պահանջարկը նշանակում է, որ դանդաղում է կամ նահաջում է տնտեսական ակտիվությունը։

Անշուշտ, այս տարվա վառելիքի սպառման վրա ազդել են բարձր գները, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին շուկայում բենզինը թանկացել է 27,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 17,1 տոկոսով։

Վառելիքի մի մասը ներկրվում է Իրանից։ Օգոստոսից սկսած խնդիրներ են առաջացել բեռնափոխադրման ժամանակ, քանի որ գործող իշխանությունները զիջեցին Հայաստան-Իրան միջպետական գործող ճանապարհը Ադրբեջանին։ Արդյունքում՝ այլընտրանքային ճանապարհները սահմանափակում են բեռնափոխադրումների հնարավորությունները, ինչի հետևանքով տրանսպորտային ծառայությունների գները աճել են, դա էլ իր հերթին հանգեցրել է Հայաստան ներկրվող վառելիքի գների շարունական աճի։

2017-2021 թվականների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի ներկրման ծավալներն անընդհատ փոփոխվել են, դրա վրա ազդել են տնտեսական ակտիվությունը, ստվերի կրճատումը և 44-օրյա արցախյան պատերազմը։

Հարկ է նշել, որ 2020 թվականին Հայաստան է ներկրվել 221235 տոննա բենզին և 200336 տոննա դիզելային վառելիք, որը 2019 թվականի համեմատ ավելի է համապատասխանաբար՝ 45771 տոննայով և 66110 տոննայով, այսինքն՝ բենզինի ներկրումը աճել է 26 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 49,2 տոկոսով։ Վառելիքի ներկրման զգալի աճը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում սպառման ծավալների ավելացմամբ, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմական գործողություններով և դրանից հետո զարգացումներով։

Արամ Աճեմյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ