Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:29 02-02-2021

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է 7.5 ՏՈԿՈՍՈՎ. ՀՀ ՎԿ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 տոկոսով:

Կոմիտեն տարածել է 2020թ. դեկտեմբերին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Արդյունքներն ընդհանրացվել են ընթացիկ տարվա հունվարի 29-ի դրությամբ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.1 տոկոսով, սակայն 1.4 տոկոսով ավելացել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը:

Շինարարության ծավալները անկել են 9.5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 14 տոկոսով, իսկ ծառայություններինը՝ 13.7 տոկոսով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 1.2 տոկոսով, արդյունաբերական ապրանքներինը՝ 2.4 տոկոսով:

ՎԿ-ի ամփոփած տվյալներում չկա ԿԲ-ի հրապարակած ցուցանիշը, որի համաձայն՝ նախորդ տարի հանրապետությունում ընդհանուր գնաճը եղել է 3.7 տոկոս:

Տնտեսության նման անկումնային ցուցանիշների ֆոնին պետությունը 5.3 տոկոսով բարձրացրել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձը, մասնավոր հատվածում այն աճել է 3 տոկոսով:

Հարպարակած վիճակագրական տվյալների համաձայն, մեր երկրում արտաքին առևտրաշրջանառությունը անկում է ապերլ 13.2 տոկոսով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում