Ներքին 5 տարի առաջ - 12:04 06-05-2021

Ցուցանիշները վկայում են, որ տնտեսական մեր դինամիկան վերականգնման փուլում է․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է,որ ՀՀ հարկային եկամուտներն ապրիլին սահմանել են ռեկորդ, իսկ գործարարներին պետության ունեցած պարտքի` ԱԱՀ–ի վերադարձի գծով պատմական մինիմում է գրանցվել։

«Հիշում եք, որ անցյալ տարի մենք՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հնարավորություն տվեցինք հետաձգել շահութահարկի վճարումները։ Եվ այս որոշումը ևս որոշակի ազդեցություն ունեցել է կարգավորւմների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորությւն ենք տվել, որպեսզի այն գումարները, որ պետք է բիզնեսը վճարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,– ասել է Ն․ Փաշինյանը։

Այսպիսով, ապրիլին հարկային վճարումները` ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։


Գործարարներին պետության ունեցած պարտքն անցած ամսվա տվյալներով կազմում է 67.4 մլրդ դրամ։ Նախկինում ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2020թ․–ի օգոստոսին` կազմելով 69 մլրդ դրամ։ Իսկ 2018թ․–ին կառավարության պարտքը բիզնեսին կազմում էր 276 մլրդ դրամ։ Իսկ վերջին 2 տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին է վերադարձրել 200 մլրդ դրամ։

Վարչապետի պաշտոնակատարի ներկայացրած հաջորդ ցուցանիշը ապրիլի դրամաշրջանառության ծավալներն են, որոնց համաձայն, վերջին 1 ամսում Հայաստանում 8.8 մլն գործարքով, կամ 26.6 տոկոսով, կամ 130 մլն դրամով գերազանցել են 2019թ–ի ապրիլի ցուցանիշը։

Ն․ Փաշինյանը չբացառեց, որ այս աճի մեջ որոշակի դերակատարություն է ունեցել նաև Հայաստանում գրանցված գնաճը։ Բայց և փաստեց, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի են եղել։

«Կարծում եմ` այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական մեր դինամիկան վերականգնման փուլում է»,– ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի