Արտաքին 4 տարի առաջ - 12:35 18-12-2021

Պակիստանում ավտոբուսը թռել է տան բակ, որտեղ հարսանիքի արարողություն էր. կա ութ զոհ

Պակիստանի Փենջաբ նահանգում ավտոբուսը մխրճվել է հարսանիքի արարողությանը մասնակցող մարդկանց ամբոխի մեջ, զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Իրավապահների տվյալներով, տրանսպորտային միջոցը հայտնվել է նորապսակների բակում, որտեղ զվարճանում էին հյուրերը։ Զոհվածներից բացի, վիրավորվել է ևս ինը մարդ։ Նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ուստի, ինչպես և կանխատեսվում էր, զոհերի թիվը կարող է աճել։

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ենթադրվում է, որ նա կորցրել է կառավարումը խիտ մառախուղի պատճառով։

Ավտոբուսն առգրավվել է, վարորդին փնտրում են, տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա